Հոկտեմբերի 6-ին Ազգային Ժողովի լիագումար նիստի հարց ու պատասխանի ժամանակ Ա․ Ավանեսյանը հերթական կեղծ պնդումներն արեց․ «Բայց մենք առաջնորդվում ենք գիտական մոտեցումներով և այս պահին էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տրված ուղեցույցի համաձայն՝ հիվանդանալու, առողջանալու պարագան որևէ ձևով չի խոչընդոտում պատվաստմանը, այլ հակառակը՝ այն ցուցված է, որովհետև պատվաստումները մեզ պաշտպանում են նաև կրկնավարակից և պատվաստումները շատ ավելի լայն իմունիտետային շերտ են մեզ համար ապահովում»։
Առողջապահության նախարարությունն ԱՀԿ–ի (ВОЗ) ուղեցույցներով առաջնորդվում է ընտրողաբար։ ԱՀԿ–ն երբեք խորհուրդ չի տվել քովիդով մահացածներին չդիահերձել։ Ընդհակառակը, տվել է ուղեցույց՝ ինչպես դա անել։ Այս դեպքում Առողջապահության նախարարությունն արել է լրիվ հակառակը։
Ա․ Ավանեսյանը կա՛մ տեղյակ չէ, կա՛մ միտումնավոր շրջանցում է, որ աշխարհում արդեն իսկ կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք վկայում են, որ քովիդով հիվանդանալու և ապաքինվելու արդյունքում ձևավորված բնական իմունիտետն ավելի կայուն, տևական և արդյունավետ է, քան պատվաստման արդյունքում առաջացածը։
Ավելին, աշխարհի բազմաթիվ գիտնականների մտահոգությունն է, որ բնական իմունիտետ ունեցող մարդկանց զանգվածային պատվաստման արդյունքում կան ռիսկեր, թե՛ անհատական, թե՛ հանրային առողջության տեսանկյունից։
Կարդացեք նաև
Վերջապես նա իր ելույթում բառացի խոստովանում է, որ ՊՇՌ թեստ հանձնելը կամ պատվաստվելը՝ դա ՊԱՐՏԱԴՐԱՆՔ է։
Հակահամաճարակային Ալյանս