«Այս պահին խաղաղություն առաջարկելը նույնն է, ինչ մատաղ անես քո սերունդներին հենց նույն թշնամուն: Խաղաղություն կնքելու մասին այդ մարդկանց հետ խոսք լինել չի կարող, քանի որ նրանց ամբողջ նպատակը հենց քո ազգին վերացնելն է: Այս դրախտի նման երկիրը, որ սնում ու պահում է ամեն մեկին, մարդ պետք է առնվազն իր մոր հոտած պտուկներից թարախ կերած լինի, որ այդ աստիճան ատի, ատի նաեւ այս երկրի ժողովրդին եւ սերունդներին, որ լեզուդ անգամ չպտտվի քո երկրի տեղանուններն արտասանես… Ուրեմն քո երակներով թարախ է հոսում, որ ատում ես այն ամենը, ինչի մասնիկն ես եղել կամա թե ակամա»,- «Հայելի» ակումբում ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:
«Նայում եմ մարդկանց աչքերին, էն որ գոռում են` ոստիկաները մերն է, առաջնագծից թռածներն են… Ոչ մի բան էլ մերը չէ… Իհարկե, եղել են նաեւ ոստիկաններ, որ քաջաբար կռվել են, շատերն էլ զոհվել… Բայց իմ աչքով տեսել եմ, թե ոնց են ոմանք փախել, հրաժարվել մեկնել առաջնագիծ ու հիմա դրանք, թարախ կերածի նման՝ տեսեք, թե ինչպես են ցրում խաղաղ ցույցերը, ուղղակի հաճույք են ստանում, որովհետեւ գտնում են, որ հենց այս դավադիր իշխանությունները գնացին, իրենց երեսն էլ է բացվելու… Մինչդեռ պատերազմի ժամանակ իրենց հաստ վզերն առած` կնոջ նման լացում էին ու վախենում գնալ առաջնագիծ…
Հիշում եմ, երբ Բայրաքթարի հրթիռը խփեց մեզանից որոշ հեռավորության վրա, կամուրջը պայթեցրեց, որտեղ հսկում էին ոստիկանները՝ 5 րոպե հետո նրանք փախան, ամբողջ ձորակը դատարկվեց, որովհետեւ բոլորը փախան 30 կիլոմետր թիկունք…Կամավորներն էին հսկում, որոնց հավաքեցին տարան ու կոտորեցին «Եղնիկներում»… Նոյեմբերի 9-ին Քարվաճառից փախան նաեւ այն գեներալներն ու սպաները, որոնք իբր եկել էին պաշտպանելու, որոշներն էլ ամսի 6-ին փախան` նախօրոք իմանալով, թե ինչ է լինելու… Հիմա եկել, հեքիաթներ են պատմում Օմարից թռած հավերը»,- ասաց ռեժիսորը:
Արշակ Զաքարյանն անուններ չցանկացավ տալ, բայց ընդգծեց, որ Քարվաճառը դավադրաբար են հանձնել, իսկ Ալիեւը երկարաձգել էր հանձնման ժամկետը, որովհետեւ հայ ժամկետային զինծառայողները հրաժարվել էին իջնել դիրքերից. «Ալիեւը գիտեր, որ եթե այնտեղ անգամ 10 ժամկետային էլ մնա՝ դիրքերը պահելու են: Հետո երբ տղաներին թողեցին մենակ ու անզեն, զենքերը հանեցին, գեներալիտետն ու սպաների մի մասը փախան, երեխեքը մնացին մենակ, նոր ստիպված իջան, որովհետեւ էշ նահատակ լինելն էլ ճիշտ չէր, այդ ժամանակ ամբողջ Քարվաճառի կոմունիկացիան անջատվեց, նոյեմբերի 9-ի երեկոյան ամբողջ Քարվաճառը զրկվեց կապից, ու մարդիկ ստիպված էին վախից հեռանալ: Միայն ազգությամբ հայ գողերն ու ավազակները լցվեցին Քարվաճառ»:
Կարդացեք նաև
Ռեժիսորը պնդում է, որ Բերձորն էլ է հայերի կողմից թալանվել, գողացվել են նաեւ կռված տղաների մեքենաները: «Ես ցնդում եմ` առնական հզոր հայ տղամարդուց ո՞նց վերածվեցինք մեռելի վրայից մատանի գողացող ազգի… Ես այսօր ամաչում եմ համազգեստ հագնել, բոլորս մեղավոր ենք այս վիճակի համար, ես էլ եմ մեղավոր, որ չեմ կարողացել հացն այնպես թխել, որպեսզի տղերքը կարողանային ավելի ուժեղ լինել ու մնալ… Հայը պետք է հավաքվի, իսկ թշնամին թշնամի է, կապ չունի` արտաքին է, թե ներքին, թշնամու նկատմամբ պետք է լինել անողոք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ