Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը «Երեսուն տարին ավիրվեց գրչովդ», «Նիկոլ՝ ազգային անվտանգության թիվ մեկ թշնամին» եւ այլ գրառումներով պաստառներով բողոքի ցույց է իրականացնում կառավարության շենքի մոտ։
Մինչ այս ցույցը, ինչպես միությունից տեղեկացրել են, ոստիկանությունը կազմակերպիչներից պահանջել է ցույցի ընթացքում բարձրախոս չօգտագործել։
Ոստիկանությունը քիչ առաջ բերման ենթարկեց բարձրախոսով խոսող ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության կենտրոնական վարչության ատենապետ Տարոն Ղազարյանին, նրա հետ նաեւ մի քանի այլ երիտասարդների էլ բերման ենթարկեցին՝ նշելով, թե չեն ենթարկվել ոստիկանության պահանջին։
Կարդացեք նաև
«Բարձրախոսով խոսելու համար բերման են ենթարկում: Սա բռնաճնշում է ՀՀ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ուզում են ընդամենն իրենց խոսքը փոխանցեն, ձայնը բարձրացնեն երկրում կատարվող իրադարձությունների մասին»,-ասաց ցույցի մասնակից ՀՅԴ ՀԵՄ ԿՎ անդամ Գոռ Սարգսյանը։ Նրա փոխանցմամբ՝ իրենք փողոց փակելու մտադրություն էլ չունեին, ընդամենն ուզում էին իրազեկել, որ Շուշիում բազմաթիվ շինարարություններ են կատարվել, իսկ Փաշինյանը ստել է, երբ ասել է, որ Շուշիում շինարարություն չի կատարվել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ