Նորվեգիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 55 կգ քաշային Նորայր Հախոյանը երկրորդ հաղթանակը տոնեց:
Այս անգամ նա ժամկետից շուտ 9:0 հաշվով պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մաքս Նովրիին:
Կիսաեզրափակչում Նորայրը գոտեմարտելու է ռուսաստանցի եւ ղազախ զույգում հաղթող ըմբիշի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ