Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չկա Եվրոպական երկիր, որտեղ պատվաստումը լինի հարկադիր. Արամ Վարդևանյան

Հոկտեմբեր 07,2021 15:26

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Քիչ առաջ դիտեցի Կառավարության նիստից խայտառակ հատվածը կորոնավիրուսային համավարակի դեմ լրիվ հարկադիր պատվաստման վերաբերյալ: Տեղեկացնեմ` ՉԿԱ Եվրոպական երկիր, որտեղ պատվաստումը լինի ՀԱՐԿԱԴԻՐ, ճիշտ հակառակը: Սկզբունքը մեկն է, տեղեկացնել և ճիշտ կոմունիկացվել հանրության հետ:

Այսօրվա կառավարության նիստին կատարված հայտարարությամբ (այդ թվում լիազորությունների չարաշահման տիրույթում) պետք է զբաղվեն իրավապահները: Պատվաստվելու վերաբերյալ, ասեմ իմ գիտակցված որոշումը` դրան կողմ լինելն է, բայց դա յուրաքանչյուրի գիտակցված որոշումը պետք է լինի: Ոչ մեկը, լինի կառավարություն կամ այլ մարմին, չի կարող այն պարտադրել, կամ վախեցնել, կամ ծախսերը դնել ժողովրդի վրա ինչ-որ հրամանով: Այս դիրքորոշումս բխում է Սահմանադրությունից, ի դեպ՝ պաշտոնյաները պարտավոր են այն կարդալ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031