Նորվեգիայի մայրաքաղաքում այսօր պայքարը սկսեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մասնակիցները: Հայաստանի ութ պատվիրակներից մեկնարկային օրը առաջինը մրցագորգ մտավ 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, որը 1/8 եզրափակչում ուժերը չափեց գերմանացի Ֆաբիան Բերնհարդ Շմիտտի հետ եւ հաղթեց միավորների 6:1 տարբերությամբ:
Քառորդ եզրափակչում Հախոյանը գոտեմարտելու է ամերիկացի Մաքս Էմիլիանո Նորվիի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ