Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյանը չի կարծում, որ պատվաստման գործընթացը տապալել են, բայց հաջողված էլ չի համարում

Հոկտեմբեր 07,2021 14:40

«Չեմ կարծում, որ ձախողել ենք պատվաստման գործընթացը, չեմ էլ կարծում, որ հաջողված կարելի է համարել»,-այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հարցերին՝ հաշվի առնելով վարչապետի դժգոհությունը, համարո՞ւմ է, որ պատվաստման արշավը  առողջապահության նախարարության կողմից ձախողվել է, ի պատասխան ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ մեկնաբանելով կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատվաստումների տեմպի վերաբերյալ դժգոհությունը:

«Առաջիկայում կտեսնենք՝ ինչ լրացուցիչ միջոցներ պետք է կիրառենք, որ գործընթացն արագանա»,-ասաց նախարարը՝ նշելով, որ վարչապետի դժգոհությունը տեղին էր. «Մենք պետք է անենք ամեն ինչ, որ պատվաստման ցուցանիշները հասցնենք մեր թիրախային կետերին: Օրենսդրական փոփոխությունները կատարված են, եւ առաջիկայում էլ կտեսնենք, թե ինչ լրացուցիչ միջոցներ պետք է կիրառենք, որ քաղաքացիները պատվաստման ընթացքին ավելի ակտիվ մասնակցեն: Հոկտեմբերի 1-ից արդեն իսկ ուժի մեջ է մտել սահմանափակումների որոշակի փաթեթ, եւ առաջիկայում էլ կտեսնենք՝ լրացուցիչ ինչպիսի միջոցներ պետք է կիրառենք, որ պատվաստումների գործընթացն արագանա»:

Նախարարից հետաքրքրվեցին՝ երբվանի՞ց են տեսչական մարմնի աշխատակիցները սկսելու այցելել տնտեսվարողներին՝ ստուգելու՝ պահպանվո՞ւմ են սահմանված կանոնները: Անահիտ Ավանեսյանը նշեց, որ տեսչական մարմնի փոխարեն չի կարող պատասխանել՝ վստահեցնելով, որ վարչական ռեսուրսները բավարար են՝ առավելագույնը հետեւելու համար տնտեսվարողներին:

Նախարարը նաեւ նշեց, որ Հայաստանի բնակչության 14 տոկոսը ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը, իսկ եվրոպական, արաբական մի շարք երկրներում արդեն 90 տոկոսից ավելի պատվաստում են իրականացրել:

Հարցին՝ ե՞րբ հասանելի կլինի «Մոդերնա» պատվաստանյութը, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ սկսվել է բաշխման գործընթացը, եւ վաղվանից ամբուլատորիաներում, պոլիկլինիկաներում պատվաստանյութն առկա կլինի. «50 000 դեղաչափը 25000 հոգու համար է, եւ բաշխումն այդպես էլ իրականացրել ենք: Ով կստանա առաջին դեղաչափը, կունենա երկրորդի հնարավորությունը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031