Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 6-ին Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Գուռլալ Ռ.-ին հաղորդում է տվել, որ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանն իր հասանելիք դիպլոմը հանձնելու համար պահանջել է 1000 ԱՄՆ դոլար: Նախապատրաստվում են նյութեր:
Aravot.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ տիկին Համբարձումյանից, սակայն Սփյուռ եւ Այգ տեղեկատուների տրամադրած երեք համարներից որեւէ մեկով հնարավոր չեղավ կապվել: Ամեն դեպքում պատրաստ ենք ներկայացնել նաեւ ռեկտորի պարզաբանումը:
Հիշեցնենք, որ 2017թ եւս Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտորը հայտնվել էր նմանօրինակ սկանդալի առանցքում, ինչի համար տուգանվել էր 300 000 դրամով, իսկ ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ 3 ոչ պետական բուհերի ռեկտորների մեղադրանք է առաջադրվել կեղծ դիպլոմներ տալու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ