Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

COVID-19-ի 15 հազար ակտիվ դեպքերից ընդամենը 176 հոգի, պատվաստված լինելով հանդերձ, հիվանդանոցային բուժման կարիք ունեն. Նախարար

Հոկտեմբեր 07,2021 14:10

COVID-19-ի դեմ պայքարելու համար այսօր կառավարությունը որոշում կայացրեց իր պահուստային ֆոնդից 2.3 միլիարդ դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը: ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում ասաց. «Ինչպես տեսնում եք պետությունը ամբողջությամբ հոգում է կորոնավիրուսի վարակով հիվանդ քաղաքացիների բուժման ծախսերը եւ իհարկե, շատ ուրախ կլինեինք, որ այս միջոցներն ուղղվեին այլ կարիքների բավարարմանը, այլ հիվանդությունների բուժմանը, որովհետեւ, եթե մենք բավարար չափով պատվաստման գործընթացն իրականացնենք, պետք է որ նման գումարների ծախսման կարիք չունենանք»:

Տիկին Ավանեսյանն ասաց, որ արդեն 20 բուժկազմակերպություն ընդգրկված են կորոնավիրուսով պացիենտների բուժման գործընթացում: «Ընդհանուր առմամբ 2 հազար 226 մահճակալ այս պահին զբաղված է: Այս պահին առկա ակտիվ դեպքերի մեջ, որը շուրջ 15 հազար է, ընդամենը 176 հոգի ունենք, որոնք պատվաստված լինելով հանդերձ հիվանդանոցային բուժման կարիք ունեն: Սա ցույց է տալիս, որ պատվաստումը կանխում է հիվանդության ծանր ընթացքները եւ առողջապահական համակարգի վրա հոսպիտալացման բեռը չի գոյանում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031