Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ողջունում ենք՝ ՀՀ-ն ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան և մտադիր է վավերացնել այն». Մարիա Պեյչինովիչ Բուրիչ

Հոկտեմբեր 07,2021 13:14

«Արդարադատության հավասարությունը, հասանելիությունը հիմնական իրավունք է, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում: Դա միայն ցանկալի նպատակ չէ, այլ պարտավորություն է ԵԽ բոլոր անդամ պետությունների համար»,- «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի» (Ստամբուլյան կոնվենցիա) 10-ամյակին նվիրված կանանց համար արդարադատության մատչելիության թեմայով առաջին երկօրյա միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Նշենք, որ ԵԽ-ն ԵՄ-ի հետ համագործակցաբար գենդերային կարծրատիպերի դեմ արշավ է իրականացնում անդամ երկրներում: Համաժողովն անցկացվում է ԵԽ-ի կողմից ՝ ԵՄ-ի հետ համատեղ՝ Լավ կառավարման երկրորդ ծրագրի շրջանակներում:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչ

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մտահոգություն հայտնեց, որ թեև մեծ ջանքեր են գործադրվում գենդերային կարծրատիպերի կոտրման, կանանց համար արդարադատության հասանելիության ապահովման համար, սակայն դեռ շատ բացեր կան. «Կանայք վաղուց են կոնկրետ խոչընդոտների հանդիպում, երբ ձգտում են պաշտպանություն գտնել իրավական համակարգում: Անհրաժեշտ կարանտինային միջոցների կիրառման պայմանները հանգեցրել են ընտանեկան բռնության դեպքերի կտրուկ աճի: Դա իր հերթին տեսանելի է դարձրել արդարադատության համակարգի թերությունները»:

ԵԽ գլխավոր քարտուղարը մտահոգություն հայտնեց՝ արձանագրվել է, որ սահմանափակվում է իրավական օգնության կանանց անվճար հասանելիությունը, կանանց նկատմամբ բռնության հետ կապված բոլոր թերություններն ավելի խոցելի են դարձնում կանանց:

Խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի մասին՝ Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշեց. «Այս համաձայնագրի նպատակն է կանխել բռնությունն ընդդեմ կանանց, պաշտպանել այն կանանց, որոնք տուժող են դառնում և մեղավորներին բացահայտել ու ենթարկել պատասխանատվության: Կոնվենցիան քրեականացնում է կոնկրետ կանանց հարկադիր ամուսնությունը, սեռական օրգանների խեղումը և նրանց նկատմամբ բռնության այլ ձևեր»:

ԵԽ գլխավոր քարտուղարը շեշտեց՝ Ստամբուլյան կոնվենցիայի օգուտները հնարավոր չէ քաղել, եթե դա այն վավերացնեն ոչ բոլոր անդամ երկրները: Այս առիթով Մարիա Պեյչինովիչ Բուրիչը տեղեկացրեց՝ ՀՀ-ն, Ուկրաինան և Մոլդովան արդեն ստորագրել են այս համաձայնագիրը, զբաղվում են ներպետական օրենսդրության բարելավմամբ, Մոլդովան վավերացրել է այն, իսկ ՀՀ-ն և Ուկրաինան հայտարարել են, որ մտադիր են վավերացնել Կոնվենցիան: ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ արեց անդամ երկրներին վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, ու լավ կառավարման գործընկերությունը կշարունակի նրանց օգնել:

Համաժողովի ընթացքում միջազգային և ազգային փորձագետները կներկայացնեն Կոնվենցիան, դրա վավերացման հաջողված փորձը, վավերացման ճանապարհը, ինչպես նաև այն ճանապարհը, որով անդամ-պետությունները պետք է անցնեն արդարադատության հավասար հասանելիության ապահովման հարցում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031