Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հեռախոսով շնորհավորել է Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինին տարեդարձի կապակցությամբ և նրա հետ քննարկել երկկողմ և տարածաշրջանային հարցեր: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր: Նախագահ Էրդողանը բանակցությունների ընթացքում նաև շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տարեդարձի կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ