Այսօր` 15։00-ին Կառավարության գլխավոր մասնաշենքի առջև մեր կողմից նախատեսված ակցիայի հարցով մեզ հետ կապ են հաստատել ՀՀ ոստիկանությունից` պահանջելով ակցիայի ընթացքում բարձրախոս չօգտագործել։
Մենք դատապարտում ենք «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի կոպտագույն խախտումով քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարումը գործող իշխանությունների կողմից, միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ չենք կատարելու ՀՀ Ոստիկանության կողմից ներկայացվող ապօրինի պահանջը։
Ժամը 15։00-ին կհանդիպենք կառավարության գլխավոր մասնաշենքի առջև։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն
Կարդացեք նաև