Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել է երկկողմ կապերի զարգացման հեռանկարները և տարածաշրջանում իրավիճակը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
«Ընդգծելով ռուս-ադրբեջանական երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում՝ պետությունների ղեկավարները համոզմունք են հայտնել հետագայում էլ ամրապնդելու գործակցությունը, մտքեր են փոխանակել կապերի հեռանկարների վերաբերյալ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ