Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք կարո՛ղ ենք եւ պարտավո՛ր ենք դա անել. երկրի անվտանգության բավարար մակարդակն ապահովելու համար տնտեսությունը պետք է զարգանա. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 07,2021 12:34

Մեր երկրի անվտանգության եւ այդ անվտանգության բավարար մակարդակն ապահովելու համար տնտեսությունը պետք է զարգանա։ Եվ հարկ է, որ զարգանա նոր տեմպով։ Իսկ սրա համար էլ անհրաժեշտ է, որ տնտեսությունը փոխի իր կառուցվածքը՝ եւ՛ արագ եւ՛ որակյալ առաջընթաց գրանցելու համար։ Այս ընթացքում մեր տնտեսագետները թեկուզ որոշակի տարբեր մոտեցումներով, բայց իբրեւ տնտեսության քարշակ ուժերից մեկը մատնանշել են ռազմարդյունաբերության ոլորտը։

Մասնագետների առաջարկների հայտարարը, սակայն, նույնն է. 1. տնտեսությունն ինքնին առանձին չի զարգանում։ Մենք պետք է կարողանանք լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են երկրի անվտանգությունն ապահովող պետական կառավարման համակարգի անխափան ու արդյունավետ աշխատանքը, տեխնոլոգիական բարեփոխումների հիմամբ տնտեսական քաղաքականության բարելավումը եւ այս հենքի վրա ռեսուրսների լավագույնս օգտագործման չափանիշների ներդրումը (Հայկ Սարգսյան)։ 2. Ծրագրային գերակայություն պետք է լինի իրական ռազմարդյունաբերության ձեւավորումը։ Չի կարող լինել հիմնավոր ռազմարդյունաբերություն, քանի դեռ տնտեսությունում չեն կայացել եւ արդյունավետ ու համակարգված չեն գործում 5 առանցքային ոլորտներ՝  էլեկտրոնիկա,  էլեկտրատեխնիկա, նոր նյութերի արտադրություն, թեթեւ ճշգրիտ մեքենաշինություն, ՏՏ ոլորտ (Կարեն Ադոնց)։ 3. ՏՏ ոլորտի խթանումը կարող է ապահովել թռիչքաձեւ աճ՝ միաժամանակ ապահովելով  ռազմարդյունաբերական համալիրի վերազինումն ու արդիականացումը։ Մասնավորապես՝ նոր սերնդի ԱԹՍ-ների, հետախուզական տարբեր միջոցների արտադրությունը մեր երկրում կարող է ունենալ լուրջ հաջողություններ, եթե պետությունն ապահովի համապատասխան պայմաններ։ Սա, իր հերթին, կնպաստի նաեւ մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացմանն ու արդյունավետության բարձրացմանը։  Ամբողջ տնտեսությունը պետք է ծառայի ռազմարդյունաբերության առաջանցիկ զարգացմանը, եւ, ըստ այդմ, պետք է տնտեսության կառավարման մեջ ներմուծվեն պլանային կառավարման նոր սկզբունքներ (Կարեն Սարգսյան)։

Այնուամենայնիվ, ինչպես Կարեն Ադոնցն է ասում, ապագայի չոր հաշվարկով փորձենք ի մի գալ ու պարզեցնել անելիքը, օրինակ, հետեւյալի մասով՝ բանակ-անվտանգություն՝ այս պահին «չխոսելով մեր վիճակից, վտանգներից, մարտահրավերներից, համաշխարհային տնտեսական զարգացումներից, քանզի, մեծ հաշվով, իրավիճակը հասկանալի է»։

Նրա խոսքով, տարբերակը մեկն է՝ այս գումարները պետք է ձեւավորի Հայաստանի տնտեսությունը. «Հավատում ենք դրան, թե չենք հավատում, մտածում ենք այդ ուղղությամբ, թե չենք մտածում, հաշվարկում ենք, թե չենք հաշվարկում, էական չէ՝ այդ գումարները պետք է գեներացնի Հայաստանի տնտեսությունը։ Դրա համար չոր հաշվարկով՝ տնտեսությունը առաջիկա 5 տարիներին պետք է աճի միջինը՝ տարեկան 20-25 տոկոսով»։

Թե ինչպես պետք է հասնել դրան, մասնագետն առաջարկել է համապատասխան ծրագիրը, որին «ՀՀ»-ն առիթով անդրադարձել է։ Մեզ հետ զրույցներում շատ տնտեսագետներ են փաստել. այո՛, հնարավոր է, մենք կարո՛ղ ենք եւ պարտավո՛ր ենք դա անել։ Մնում է գործել։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031