Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկ Սարգսյանի կողմից Գեղամ Մանուկյանին ծեծի գործը կկարճվի

Հոկտեմբեր 07,2021 12:11

Իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու գործը կկարճվի: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը: Տեղեկությունը վերջինիս փոխանցել են երեկ՝ ՀՔԾ-ում, երբ հրավիրվել է հարցաքննության:

Հիշեցնենք, օգոստոսի 25-ի ԱԺ նիստում խորհրդարանում կրքերը թեժացան. «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շիշ շպրտեց իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ՝ բանակի մասին նրա ելույթի ընթացքում: Այնուհետեւ խորհրդարանի դահլիճում հերթական քաշքշոցը սկսվեց ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ:

Հրապարակված տեսանյութերից մեկու երեւում է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի է ենթարկում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը, սակայն, Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք չի տվել: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս դեպքն իրեն չի հետաքրքրում իբրեւ մասնավոր դեպք. խնդիրը տեղի ունեցած խուլիգանությունն է, որին ՀՔԾ-ն իրավական գնահատական չտվեց:

«Հայրենադավ Նիկոլ Փաշինյանի սադրանքով կազմակերպված զանգվածային խուլիգանության դեպքին ՀՔԾ-ն իրավական գնահատական չի տալիս, քանի որ ՀՔԾ-ն շարունակում է ծառայել մեկ մարդու»,- կարծիք հայտնեց Գեղամ Մանուկյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031