Յուրաքանչյուր այց, միջոցառում, հանդիպում, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում կամ հարցերի է պատասխանում, անպայման ունենում է շարունակություն: Մի տեղ նա իրեն համեմատում է Հիսուսի հետ եւ հայտնվում հավատացյալների թիրախում: Մյուսում Շուշին եւ շուշեցիներին է վիրավորում՝ նսեմացնելով նրանց երեսնամյա ջանքերն ու իրենց քաղաքի հանդեպ սերը:
Մե՛կ հայտարարում է, որ գերիները մի քանի ամիս կսպասեն, մե՛կ էլ առաջարկում է գերիներին փոխանակել իր որդու հետ: Մուրճ է ճոճում եւ խոստանում «շինել» ոմանց:
Մի խոսքով` չկա ելույթ, չկա հրապարակային հայտարարություն, որը չպարունակի աղմկահարույց եւ սկանդալային մտքեր ու օրեր շարունակ չքննարկվի երկրում: Ի՞նչ է սա` միտում պարունակող մարտավարությո՞ւն, որի նպատակը հանրային քննարկման օրակարգ թելադրելն է եւ մարդկանց ասել-խոսելու նյութ տրամադրելը, թե՞ պարզապես լեզուն ոսկոր չունի, իսկ անփորձությունն ամեն ինչում է արտահայտվում` երկիրը կառավարելիս, մարդկանց հետ հարաբերվելիս, հրապարակային ելույթներում: Բայց կարելի էր երեք տարվա ընթացքում ինչ-որ բան սովորել, ինչ-որ հարցերում նախկին փորձից դասեր քաղել, ավելի զգույշ լինել հրապարակային խոսքում:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: