Լրահոս
Օրվա լրահոսը

14 տարի Գորիսի քաղաքապետ աշխատած Նելսոն Ոսկանյանի դեմ գործ է հարուցվել

Հոկտեմբեր 07,2021 10:47

Aravot.am-ի տեղեկություններով, Գորիսում 14 տարի քաղաքապետ աշխատած Նելսոն Ոսկանյանի դեմ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

2000-2014թթ. լինելով Գորիսի քաղաքապետ ու ազդեցություն ունենալով պետական ու համայնքային սեփականությունների օտարման գործընթացների նկատմամբ, ըստ այդ տեղեկությունների՝ նա առնչություն է ունեցել մի շարք հողատարածքների եւ անշարժ գույքերի սեփականության հետ։ Մասնավորապես «Գորիսի ճանապարհների շահագործման եւ շինարարական» ընկերության գույքի սեփականաշնորհման ժամանակ հողատարածքներ եւ անշարժ գույքեր ձեւակերպվել են Ոսկանյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց ու կազմակերպությունների անուններով. «Օգտագործելով պաշտոնեական լծակները՝ Ն. Ոսկանյանն օտարման գործընթացները կազմակերպել է ոլորտը կարգավորող իրավական նորմերի խախտմամբ՝ օտարված գույքերի ձեռքբերման գնի ու իրական շուկայական արժեքների ակնհայտ տարբերությամբ»: Բոլոր հանգամանքները պարզվում են։

Ի դեպ, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, Նելսոն Ոսկանյանը Սյունիքի մարզի 2015 թ.-ի հունվարի 21-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով ՝պաշտոնեական լիազորությունները չարաշահելը եւ 310-րդ հոդվածով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը:

Նելսոն Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ՝ Գորիսի քաղաքապետ, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը եւ անհատույց հողատարածք ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով ՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. ինքն իրեն նվիրատվության պայմանագրով անհատույց օտարել է 900 քմ հողամասը՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական ՝729.000 ՀՀ դրամ վնաս :

Դատարանը, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ Նելսոն Ոսկանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (առաջին դրվագով) նշանակվել է տուգանք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի` 300.000 ՀՀ դրամի չափով: Միաժամանակ այդ դրվագով կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի 19.06.2009 թվականի որոշումն ու ամբաստանյալն ազատվել է պատիժը կրելուց:

ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածով դատարանը որպես պատիժ նշանակել որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը 4 տարի ժամկետով: Ի դեպ, դատախազությունը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատավճիռը բողոքարկել էր վերաքննիչ դատարան, որն էլ մերժել է վերաքննիչ բողոքը։

Նելսոն Ոսկանյանը այդ ժամանակ «Ոսմար» ՍՊԸ–ի գործադիր տնօրենն էր:

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031