Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ հայտարարությունից ընդամենը երկու օր հետո Հայաստանը ներքաշվում է իրական հակաիրանական դավադրության մեջ. «168 ժամ»

Հոկտեմբեր 07,2021 09:30

Գործ ունենք տարածաշրջանային երկրների լարվածության հետ, որի մի կողմում Հայաստանի իրական դաշնակից, բարեկամ երկիր Իրանն է, մյուս կողմում՝ ընդամենը մեկ տարի առաջ հազարավոր հայերի մահվան պատճառ դարձած ու Արցախի տարածքի մեծ մասն օկուպացրած պետությունը։ Անգամ ամենամակերեսային ընկալմամբ, այս առճակատման մեջ Հայաստանը պետք է զբաղեցներ իրանամետ դիրքավորում, որովհետև հակառակը՝ պրոադրբեջանական վարքագիծը, հակասում է ոչ միայն քաղաքականության, այլ անգամ ամենապարզ բարոյականության ու արժանապատվության օրենքներին։

Բայց այս իրավիճակում «խաղաղության դարաշրջան» ազդարարած Հայաստանը բացում է իր օդային տարածքը մի երկրի օդանավերի համար, որի՝ մեկ այլ թշնամական պետության հետ անցկացվող զորավարժությունները ցանկացած պահի կարող են ուղղվել հենց Հայաստանի դեմ։ Իհարկե, օդային տարածքի օգտագործման հետ կապված կան ինչ-որ միջազգային պարտավորություններ, որոնք վստահաբար կշահարկեն ՀՀ «խաղաղասերները»՝ Ադրբեջանի առաջ օդային տարածքը բացելու որոշումն արդարացնելու համար։ Բայց հասկանալի է, որ սա քաղաքական որոշում է, ընդ որում՝ այնպիսի զգայուն հարցում, որը չի կարող ստորադասվել որևէ միջազգային պարտավորության։

Իրանաադրբեջանական հարաբերություններն ինչ-որ պահի, ինչ-որ պայմաններով կկարգավորվեն, բայց մեր իրական բարեկամ ու դաշնակից Իրանը վստահաբար երբեք չի մոռանա, որ նման իրավիճակում Հայաստանը զբաղեցրել է ակնհայտ հակաիրանական դիրքորոշում՝ ըստ էության դառնալով իրեն կապիտուլյացիայի ենթարկած պետությունների դաշնակիցը։ Այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում է, թե «Հայաստանը որևէ դեպքում չի ներքաշվի հակաիրանական դավադրության մեջ»։

Այդ հայտարարությունից ընդամենը երկու օր հետո Հայաստանը ներքաշվում է իրական հակաիրանական դավադրության մեջ։ Իսկ քաղաքականության մեջ նման վարքագիծը ոչ միայն չի մոռացվում, այլ նաև չի ներվում։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031