Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը բացատրում է, թե ինչու է կառավարությունը «փայ մտել» Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում

Հոկտեմբեր 06,2021 22:07

«2000-ականներից ի վեր ՀՀ ժողովուրդը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» համասեփականատեր է: Ես հույս ունեմ, որ ՀՀ ժողովրդի, կառավարության այդ փայաբաժինը կավելանա, բայց այնպիսի չափերի, որ չի դեֆորմացնի մեր տնտեսության շուկայական բնույթը»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ այն քննադատություններին, որ այդտեղ կա մութ եւ կասկածելի գործարք. «Ա՛յ, եթե այդ 15%-ի սեփականատերը լիներ ոչ թե կառավարությունը, այլ լիներ մի օֆշորային ընկերություն, իսկ այդ օֆշորային ընկերության սեփականատերը լիներ մեկ ուրիշ օֆշորային ընկերություն, իսկ այդ ընկերության սեփականատերը լիներ վարչապետի ընտանիքի անդամ, որեւէ նախարարի ընտանիքի անդամ դա կլիներ մութ գործարք: Այս դահլիճում ոչ այս հատվածում նստող մարդիկ կան, որոնք իրենց գործունեության ընթացքում այդպիսի գործարքներ արել են եւ մեր իրավապահ մարմինները պետք է լրջորեն զբաղվեն այդ գործարքներով՝ պարզելու դրանց պատճառահետեւանքային կապը այդ թվում պոտենցիալ դավաճանական գործարքներ հետ»:

Փաշինյանը նաեւ հայտնեց, որ բանակցություններ են արդեն իսկ սկսել՝ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ ու ՀՀ կառավարության մասնակցությունը նաեւ դրանով է պայմանավորված: Հիմա մեր խնդիրն է, որ մինչեւ 2025-ի հունիսը պղնձաձուլարանի շինարարությունը սկսի, իսկ ատոմակայանի շինարարությունը պետք է այնպես անենք, որ զուգահեռ տեղի ունենա»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031