ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային ոստիկանության վարչության Իջևանի և Դիլիջանի բաժինների բակերում բացվել է հուշաքար ու խաչքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում կյանքը զոհաբերած տավուշեցի ոստիկանների հիշատակին։
Ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջեւանի համայնքապետի ժ/պ Արթուր Ճաղարյանը, Դիլիջանի համայնքապետի ժ/պ Դավիթ Սարգսյանը, ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության տարածքային բաժինների ղեկավար կազմը, զոհված ոստիկանների հարազատները։
Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից և ենթակա ստորաբաժանումներից Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվել է 8 ոստիկան:
Փա՛ռք հանուն հայրենիքի զոհված ոստիկաններին։
Տավուշի մարզպետարան