Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորեցին պարզաբանել «կիրթ եւ կառուցողական» Ալիեւի մասին իր հայտարարություններն ու դրական ուղերձները, վերելակային պայմանավորվածությունները: Փաշինյանը պատասխանեց. «Վերելակում պայմանավորվածությունների մեղադրանքներին բազմիցս պատասխանել եմ: Վերելակի մեջ ներկա է եղել նաեւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի բազմամյա թիկնազորի պետ Գրիգորի Հայրապետովը, իրեն հարցրեք՝ վերելակի մեջ այդ ի՞նչ դավադրություն է տեղի ունեցել, ինչո՞ւ չեք կանչում հարցնում: Այդ բոլոր մարդիկ, որոնք պետք է մասնակցեին, կամ վկայեին դավադրությունների մասին, կա՛մ ձեր թիմից են, կա՛մ ձեր թիմի հետ ուղիղ առնչություն ունեին: Իրենց կանչեք հարցրեք, թող պատմեն, թե այդ ինչ ահասարսուռ իրադարձություններ են տեղի ունեցել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ