Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գասպարյան․ «Ես հավատում են Ալիեւին, էրդողանին, Պուտինին, որոնք ասում են, որ պետք է բացվեն կոմունիկացիաները»

Հոկտեմբեր 06,2021 20:20

Ազգային-Ժողովրդավարական Բեւեռն այսօր Նոր Նորքի Հայկ Նահապետի արձանի մոտից իրազեկման երթ է իրականացնում հոկտեմբեր 15-ի հանրահավաքին ընդառաջ։

Երթի սկզբում, ինչպես Բեւեռի ներկայացուցիչներն են ասում, ոստիկանները փորձել են խոչընդոտել երթը, մի քանիսին բերման են ենթարկել, սակայն երթը շարունակվել է։

Բեւեռի ներկայացուցիչ Վահե Գասպարյանն անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Իրանում արած հայտարարությանը՝ «Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին որեւէ պայմանավորվածություն չի եղել», ասաց՝ Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը պատերազմի ժամանակ ամեն օր ասում էին, որ հաղթում ենք, որ հաղթելու ենք, իսկ դրանից երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ երկրում լինելու է վեթինգ, անցումային արդարադատություն, ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու, հիմա ո՞ր մի ասածն եղավ, ո՞ր այս ասածին հավատանք․«Ես հավատում են Իլհամ Ալիեւին, էրդողանին, Պուտինին, որոնք ասում են, որ պետք է բացվեն կոմունիկացիաները, դրա տակ նկատի ունենալով հենց Զանգեզուրի միջանցքը։ Սա հերթական մանիպուլյացիան է»։

Վահե Գասպարյանի խոսքով՝ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այլեւս նրանց հավատալու որեւէ իրավունք չունենք․«Մենք գործ ունենք խամաճիկ իշխանության հետ, որը կատարում է Կրեմլի, Էրդողանի եւ Ալիեւի հրահանգները։ Հիմա դա կկոչվի Զանգեզուրի միջանցք, թե՝ փակուղի կամ մայրուղի, էական չէ։ Էականն այն է, որ նրանք ցամաքով ուզում են կապ ստեղծել Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ, ու պարզվոմ է, որ այս երեսուն տարիներին օդային կապը ապահովել են ՀՀ տարածքով, հիմա ուզում են ցամաքով անել։ Այս իշխանությունը սպասարկում է ռուս-թուրքական օրակարգը։ Ժողովուրդն այլեւս իրենց չի հավատում։ Երեքուկես տարվա ընթացքում իշխանությունը սպառել է վստահության պաշարը։ Պետք է օր առաջ ազատվել այս իշխանությունից»։

Լուսանկարները՝ ԱԺԲ-ի Ֆեյսբուքյան էջից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031