Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հարց ուղղեց Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին՝ պատերազմից անցել է մեկ տարի ու չգիտենք մեր գերիների հստակ թիվը, ինչպե՞ս է Փաշինյանը պատրաստվում քարտեզներով գնալ, եթե թիվը պարզ չի: Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ի պատասխան հայտարարեց, որ այս պահին ՀՀ է վերադարձվում մեկ գերի՝ Դավիդյան Արթուր Բորիսի: Նա Արցախի սահմանն անցել էր 2021-ի օգոստոսի 22-ին:
Պապիկյանն ասաց, որ իշխանություններն ամեն ինչ անում են՝ վերադարձնելու թե՛ հաստատված, թե՛ չհաստատված ՀՀ այն քաղաքացիներին, որոնց կենդանության հնարավորությունը այսօր կա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ