Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Իրանի իր գործընկեր Հոսյեն Ամիր Աբդոլլահիյանի հետ, որից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում ասել է, թե իրենք դեմ են, որպեսզի տարածաշրջանում զորավարժությունները կրեն սադրիչ բնույթ:
«Մենք դեմ ենք, որպեսզի այստեղ ռազմական ակտիվություն ծավալվի, դեմ ենք, որպեսզի որևէ տեսակի զորավարժություններ կրեն սադրիչ բնույթ: Կա նաև մտահոգություն, որն արտահայտում է նույն Ադրբեջանը մեր իրանցի բարեկամների՝ սահմանին անցկացված վերջին զորավարժությունների հետ կապված»,- ասել է Լավրովը:
Իր հերթին Իրանի արտգործնախարարն ասել է, որ Թեհրանը սադրիչ է համարում Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունները, որոնց մասնակցում են այլ պետություններ:
Կարդացեք նաև
«Վեց զորավարժություններ մշտապես անցկացրել է Ադրբեջանը վեց տարբեր երկրների հետ. դրանք իհարկե սադրիչ գործողություններ են, չնայած դա կախած է յուրաքանչյուր երկրի որոշումից»,- ասել է բա:
Ըստ նրա՝ նման զորավարժությունների ակտիվացումը «տարածաշրջանում դրական զգացողություններ չի ներշնչում»:
«Իրանը վերջին շրջանում անցկացրել է մի քանի զորավարժություններ, բայց դիվանագիտական խողովակներով մենք տարածաշրջանի բոլոր երկրներին տեղեկացրել ենք»,- ասել է նա՝ ընդգծելով, որ նման զորավարժությունների էությունը «տարածաշրջանում խաղաղությունն էր, կայունությունը և անվտանգությունը, ոչ թե հակառակը»,- ասել է Իրանի արտգործնախարարը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ