Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաստատակամ ենք կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում». Վահրամ Դումանյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

Հոկտեմբեր 06,2021 18:34

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի, ՀԲ Հարավային Կովկասի մարդկային զարգացման բաժնի ղեկավար Ահմետ Լեվենտ Եների և ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարն առանձնակի կարևորել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը ցուցաբերված աջակցությունը:

«Մենք հաստատակամ ենք կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում և միջազգային գործընկերների, մասնավորապես ՀԲ աջակցությունը մեզ համար կարևոր է: Մենք երախտապարտ ենք ՀԲ-ին երկարատև համագործակցության, իրականացված ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի և մասնագիտությունների վերլուծություն իրականացնելու նոր նախաձեռնության համար, ինչը շատ կարևոր է կրթության ոլորտի բարեփոխումների արդյունավետության համար»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է Հայաստանի ուսուցիչներին իրենց մասնագիտական տոնի առթիվ:

«Տեղյակ եմ, որ Դուք նախօրեին այցելել եք դպրոցներ, պարգևներ եք շնորհել մի շարք ուսուցիչների, որը նշանակում է, որ Դուք պատվում եք ուսուցչի առաքելությունը»,- փաստել է Սեբաստիան Մոլինեուսը` դիմելով նախարարին:

ՀԲ ներկայացուցիչներն ընդգծել են, որ Հայաստանի հետ հեռահար համագործակցության առաջնահերթություններից մեկը մարդկային կապիտալի զարգացումն է, որի հիմնական ուղղություններն ուղղակիորեն կապված են կրթության ոլորտի զարգացման հետ: Այս համատեքստում կարևորվել է առաջնահերթությունների սահմանումը` ըստ կարիքների գնահատման, որը կդրվի հեռահար համագործակցության ծրագրերի հիմքում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև կրթության ոլորտում ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերին: Քննարկվել են դրանցից որոշների երկարաձգման, ինչպես նաև նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031