Լրահոս
Օրվա լրահոսը

Օմեր Չելիք. «Թուրքիան այս քարոզչության հետևում տեսնում է հայկական սփյուռքի լոբբիստական կառույցներին»

Հոկտեմբեր 06,2021 18:22

Ermenihaber. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի խոսնակը կուսակցության կենտրոնական վարչության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

Անդրադարձել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ընդունված այն որոշմանը, որով պահանջվում է պարզել, թե արդյոք թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության երիտասարդական թևը՝ «Գաղափարապաշտների օջախները» (կապակցված է «Գորշ գայլերի» հետ) ահաբեկչական կառույց է:

Չելիքը, հիշեցնելով, որ նման գործընթաց եղել է նաև Ֆրանսիայում, շեշտել է, որ տարբեր երկրներում «գաղափարապաշտների օջախների» անվան տակ արվում են այնպիսի հայտարարություններ և օրենսդրական/իրավական քայլեր, որոնք թիրախավորում են Թուրքիայի քաղաքացիներին:

Չելիքի խոսքով՝ Թուրքիան այս քարոզչության հետևում տեսնում է հայկական սփյուռքի լոբբիստական կառույցներին, իսկ վերջին շրջանում էլ նաև FETÖ-ին (գյուլենականներին):

Ըստ ԱԶԿ-ի խոսնակի՝ չափազանց խնդրահարույց է, որ այս հարցը նման կերպ է ընդունվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում:
«Նման մոտեցումները վնաս են հասցնում ԱՄՆ-ի ժողովրդավարությանը: Իսկ ամենակարևորն այն է, որ «ահաբեկչություն» եզրի արժեզրկումը, ցավոք, խարխլում է այդ հարցում եղած սկզբունքայնությունը: Մեր քաղաքացիների նման կերպ թիրախավորումը ոչ մի կերպ չենք ընդունում»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի 2022 թվականի պաշտպանության բյուջեի նախագծում (NDAA) ներառվել է մի հոդված, որն ԱՄՆ-ի պետդեպից պահանջում է հետաքննել, թե արդյո՞ք «Գաղափարապաշտների օջախները» համապատասխանում են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն լինելու չափանիշներին։

Որոշումն ուժի մեջ կմտնի, եթե բյուջեի նախագիծը նույնությամբ ընդունվի Սենատում և ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031