Լրահոս
Օրվա լրահոսը

Նվազագույն կենսաթոշակը հունվարի 1-ից 26.500 դրամից դառնալու է 28.600 դրամ, ավելանալու է զինվորական թոշակն ու հաշմանդամություն ունեցող երեխայի նպաստը

Հոկտեմբեր 06,2021 18:02

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ նվազագույն կենսաթոշակը, ըստ կառավարության ծրագրի, բարձրանալու է: Մասնավորապես, 2022-ի հունվարի 1-ից բարձրանալու է նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26.500 դրամից դառնալով 28.600 դրամ. «Շոշափելի բարձրացումը տեղի է ունեցել 2018-ից հետո, մինչ այդ 18 հազար դրամ էր: Նաեւ մենք բարձրացնելու ենք պարտադիր զինծառայության շարքային կազմի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը՝ առաջին խմբին՝ 40 հազարի փոխարեն տալու ենք 43 հազար, երկրորդ խմբին 30 հազար դրամի փոխարեն՝ 33, երրորդ խմբին՝ 27 հազարի փոխարեն՝ 30 հազար: Նաեւ հաշմանդամություն ունեցող 8300 երեխայի նպաստի չափը կբարձրանա՝ 26.500-ից՝ 37 հազար 500 դրամ»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն արձագանքեց, որ գնաճն այնքան բարձր է, որ մարդիկ դա չեն զգա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031