Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի օդային տարածքը Ադրբեջանին տրամադրելը հնարավոր ամենավատ ազդակներից էր, որ կարելի էր հղել դեպի Իրանը. արձագանքներ

Հոկտեմբեր 06,2021 17:26

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Թշնամական ինքնաթիռին հենց այսօր և հենց նման ուղղությամբ Հայաստանի օդային տարածքը տրամադրելը հնարավոր ամենավատ ազդակներից էր, որ կարելի էր հղել դեպի Իրանը։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեկ հարց: Եթե Ադրբեջանի օդային տարածքը փակ չի եղել երբեք ՀՀ-ի քաղաքացիական ավիացիայի համար, ապա ո՞րն էր խնդիրը, որ ՀՀ քաղաքացիական որևէ ինքնաթիռ այդպես էլ չմեկնեց Արցախ: Արցախի Հանրապետությո՞ւնն էի արգելել, թե Ադրբեջանն Արցախը նախկինում իրը չէր համարում և պատասխանատվություն չէր կրում: Կամ բա եթե այդպես է, այդ ինչի՞ հիմա չի մեկնում, Ռուսական խաղապահնե՞րն են արգելում, թե Տեղ գյուղից այնկողմ այլ բան կա:

Դե գնա ու փորձիր հասկանալ այս ամենը: Հիմա Ադրբեջանին պուպուշիկ եք ներկայացնում, որ ի՞նչ համոզեք, ալիևյան մի քանի օր առաջ արված հայտարարությունները հայ ազգին չէ՞ր ուղղված:

Սա ո՞ւմ շահերի սպասարկմանն է միտված: Պատասխանի ակնկալիք չկա: Հասկանալի է ամեն ինչ, բայց դե մինչ մի բան գրելը, ներկայացնելը լավ մտածեք, թե դրա արդյունքն ինչ է լինելու:

Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ ՉԻ ՎԵՐԱՀՍԿՎՈւՄ

Երեկվանից Իրանը փակել է իր օդային տարածքը բոլոր ադրբեջանական օդանավերի համար: Ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական:

Երեկվանից Ադրբեջանի օդային կապը Նախիջևանի հետ ապահովում է Հայաստանը, բարեհամբույր տրամադրելով իր օդային տարածքը:

2000-ականներին Ադրբեջանը միակողմանիորեն փակել էր իր օդային տարածքը հայկական օդանավերի համար: Եվ ինքն էլ չէր օգտագործում ՀՀ օդային տարածքը:

Էսօր, Իրանի արգելքից հետո, հանկարծ, որպես «Ճանապարհների ապաշրջափակման պատրաստակամության հիմնավորում (այդպես է ներկայացնում ադրբեջանական ավիաընկերության մամլո ծառայությունը)» AZAL-ի օդանավերն սկսել են օգտագործել ՀՀ օդային տարածքը:

Որն, ի դեպ, իրենց համար ավելի ձեռնտու է տնտեսական տեսակետից` կրճատում է թռիչքի ժամանակը, ինչն իր հերթին բերում է վառելիքի և այլ ծախսերի կրճատում:

Փաստորեն «ազգընտրյալ», ուսապարկերի հակահիգիենիկ տիրակալն առանց իրեն ձայն տվողների համաձայնության, միանձնյա, նորից Նոյեմբերի 10 է ստորագրել:

Ես չգիտեմ էս անպատիվ, անամոթ, խայտառակ իշխանությունը էլ ինչի՞ է պատրաստ:

Սա փաստորեն էն դեպքն է, երբ ՀՀ շահերի պաշտպանն էս պահին դարձել է Իրանը: Իհարկե, նա ԻՐ շահերն է պաշտպանում, ինչը համընկնում է մեր շահերի հետ:

Ու մեզնից հասնում է միայն խաղարկել ստեղծված իրավիճակն ի շահ մեր երկրի:

Բայց նորից ՈՉ, նիկՕլՎավայեվիչի կառավարությունը շարունակում է նրա իսկ կողմից հաստատագրված «սխալների սիստեմատիկ կիրառման քաղաքականությունը»:

Էս անգամ էլ, ինչպես միշտ, ի շահ թուրքերի:

Եվ ի վնաս Հայաստանի, նույնպես ինչպես միշտ:

Էս անգամ նաև ի վնաս մեր միակ մնացած աջակից Իրանի:

Դավաճանությունն էլ ի՞նչ գույնի է լինում

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՎԵՑ ԱՌԱՋԻՆ «ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔԸ»

Այս առավոտյան նախնական տվյալներով պարզ դարձավ, որ Ադրբեջանը ներքին թռիչք է իրականացրել դեպի Նախիջևան՝անցնելով Հայաստանի Հանրապետության տարածքով։ Սա, ըստ էության, Ադրբեջան-Նախիևջան-Թուրքիա («թյուրքական») միջանցքի առաջին բաղադրիչն էր՝ օդային միջանցքը, որի մասին պարզապես կերազեին Ադրբեջանում, եթե չլիներ կապիտուլյանտը։

Մեկ անգամ էլ բացատրեմ այս ամենի կարևորությունը։

Ադրբեջան պետության ստեղծման առաջին վայրկյանից (և նույնիսկ այն ժամանակ, երբ Կովկասում թյուրքական պետություն ստեղծելու գաղափարը դեռևս Օսմանյան քաղաքական գործիչների և մտավորականների գլխում էր կամ թղթի վրա), խնդիր էր դրված ուղիղ կապով միավորել Օսմանյան կայսրությունը (ապա՝ Թուրքիան) սեփական նախագծին՝ Ադրբեջան պետության հետ։ Դրա համար կար միայն մեկ՝ թե՛ աշխարհագրորեն, թե՛ աշխարհաքաղաքականորեն հնարավոր տարբերակ՝ նվաճել հայկական Նախիջևանի, Սյունիքի և Արցախի տարածքները և ուղիղ կապվել Բաքվի հետ։ 1918-1921թթ. ընթացքում դա ստացվեց իրականացնել միայն մասնակիորեն՝ Նախիջևանն ու Արցախը անցան Ադրբեջանին, Սյունիքը մնաց հայկական և կապը չստացվեց։ Անկախությունից հետո մենք կարողացանք ոչ միայն Սյունիքը պաշտպանել, այլ հետ բերել Արցախը, այդպիսով կրկնակի բացառելով միջանցքի հնարավորությունը և մեծացնելով մեր սեփական աշխարհաքաղաքական կշիռը։ Այսօր էլ «Միջանցք» անունը ստացած այս խնդիրը լուծելու պարագայում ոչ միայն Թուրքիան է դառնում եվրասիական գերտերություն, այլև Ադրբեջանն է լուծում իր գլխավոր խնդիրները՝ Նախիջևանի լիարժեք յուրացում և հայկական Սյունիքի և Արցախի սողացող նվաճում երկու կողմից։

2020թ. Հայաստանում գործող կապիտուլյացիոն ռեժիմը, հանուն սեփական իշխանությունը պահելու, համաձայնեց կատարել Թուրքիայի և Ադրբեջանի գլխավոր պահանջը և կապ տրամադրել այդ երկուսին սեփական տարածքով։ Այսօր առավոտյան արդեն պաշտոնապես տրվեց միջանցքի օդային հատվածը։

Հենց այսպիսի դեպքերն են լիարժեք ապացուցում, որ ՀՀ-ում այսօր գործում է դե ֆակտո թուրքամետ իշխանություն։

Եթե կապիտուլյանտի գործունեությունը չկասեցվի ազգային ուժերի և արտաքին գործընկերների համագործակցությամբ, ապա օդային միջանցքից հետո հերթը կհասնի ցամաքային միջանցքին։

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031