Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
«Ադրբեջանը հաճախ է զորավարժություններ անցկացնում տարբեր երկրների հետ, սրանք, իհարկե, ըստ իս՝ սադրիչ գործողություններ են: Նման զորավարժությունների հաճախակիությունը դրական ազդակներ չի ներշնչում տարածաշրջանի համար…»,–նշել է Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած համատեղ ասուլիսի վերջին հարցին ի պատասխան:
Նշեմ, որ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո մեր հակառակորդ հարևանները մոտ հիսուն համատեղ զորավարժություն, քննարկում ու խորհրդատվություն են անցկացրել: Միայն սեպտեմբեր ամսին նման յոթ զորավարժություն է տեղի ունեցել, մեկն էլ՝ Պակիստանի մասնակցությամբ, իսկ մեկ ուրիշն էլ՝ Բերձորի մոտակայքում՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայրին շատ մոտ:
Իմ համոզմամբ, Ադրբեջանն ու Թուրքիան իրենց գործողություններով ցույց են տալիս, որ պատրաստվում են զարգացման ցանկացած սցենարի, այդ թվում՝ հնարավորության դեպքում ուժող խնդիրները լուծելու տարբերակին: Իրանի անհանգստությունը ավելի քան հիմնավոր է:
Կարդացեք նաև