Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հաղորդակցությունների բացման գործընթացը «մասամբ սկսվել է»: Այդ մասին նա ասել է Բաքվում ԵՄ ներկայացուցիչ Պետր Միխալկոյի հետ հանդիպմանը:
«Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի, սահմանազատման, կոմունիկացիաների բացման շուրջ. այդ գործընթացը մասամբ սկսվել է: Բայց ես կարծում եմ, որ Եվրամիությունը ակտիվ մասնակցություն կունենա, ես տեսնում եմ, որ կա նման ցանկություն. դա կարող է մեզ օգնել մի շարք ոլորտներում»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ իրավիճակը Հարավային Կովկասում «կարող է ընդունել միանգամայն նոր մասշտաբներ, որոնք չեն եղել 30 տարի», մասնավորապես, տարածաշրջանում կարող է հաստատվել խաղաղություն և կայունություն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ