Սաուդյան Արաբիայի Թագավորությունում մեկնարկած ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը Հայաստանից մասնակցելու են 2 տղա եւ 1 աղջիկ: Ջեդդա քաղաքի մրցահարթակում իրենց կարողությունները կդրսեւորեն 61 կգ քաշային Ռաֆիկ Մինասյանը, 89 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը եւ 76 կգ քաշային Էմմա Պողոսյանը:
Մեր ծանրորդներից առաջինն այսօր պայքարը սկսում է Ռաֆիկ Մինասյանը: Ալեքսանդր Լազարյանը մրցահարթակ մտնելու է հոկտեմբերի 9-ին, Էմմա Պողոսյանը՝ հոկտեմբերի 10-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ