Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին երեք վարչակարգերն Եռատոնի եւ Հաղթանակի սիմվոլներ են. Էդուարդ Շարմազանով

Հոկտեմբեր 06,2021 16:38

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի ու Արցախի անվտանգության աղետալի վիճակն արդյունք է բանակցությունները «սեփական կետից» սկսելու, թշնամուն «կառուցողական» համարելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերջնագրերով խոսելու ու հայանպաստ բանակցային ժառանգությունը մսխելու։

Այսքանից հետո ազգային աղետի գլխավոր մեղավորը լկտիաբար խաբում է, թե Արցախի կարգավիճակի հարց նախկինում չի քննարկվե՞լ։

Կապիտուլյանտի նման անհեթեթությանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն՝ համանախագահ Պոպովի շուրթերով ու նշել, որ թե միջանկյալ, եւ թե հանրաքվեի /վերջնական կարգավիճակի/ հարցերը մինչեւ 2018-ի բանակցվող փաստաթղթի մեջ ընդգրկված են եղել։

Նույնիսկ սրանց «կիրթ ու կառուցողական» գործընկերն է ասել, որ Լաչինի եւ Քարվաճառի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչեւ վերջնական հանրաքվեի իրականացումը։

Ասել եւ ասում եմ՝ նախկին երեք վարչակարգերն Եռատոնի եւ Հաղթանակի սիմվոլներ են, իսկ սրանք՝ կապիտուլյացիայի ու էրատո ջոկատի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031