Մոսկվան ու Թեհրանը պայմանավորվել են կազմակերպել Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպում: Այս մասին լրագրողներին ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիյանը (լուսանկարում):
«Ոչ շատ հեռու ապագայում մենք հույս ունենք, որ մեր երկրների նախագահները մայրաքաղաքներից մեկում կարող են հանդիպում անցկացնել: Մեր պայմանավորվածությունն այս թեմայով վկայում է այն մասին, որ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթ ունենք… Մենք Ռուսաստանն ընկալում ենք որպես ռազմավարական գործընկեր Իրանի Իսլամական Հանրապետության համար»,- ասել է Իրանի արտգործնախարարը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ