Aravot.am-ը տեղեկություն էր ստացել, որ հոգեւորականները շրջում են ոստիկանության բաժանմունքներում եւ օծման կարգ կատարում: Լուրը փորձեցինք ճշտել նաեւ Մայր Աթոռից:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանը Aravot.am-ի հետ զրույցում հետեւյալը նշեց. «Որեւէ օծում ոստիկանական որեւէ բաժանմունքում չի կատարվում: Ունենք հոգեւորական, որը եկեղեցական կարեւոր տոների առիթներով շրջում է ոստիկանության տարբեր տեղամասերում եւ օրհնության կարգ է կատարում, նաեւ Ավետարանի պատգամն է փոխանցվում աշխատակազմին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ