Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քարահունջի գյուղապետի մի քանի փոփոխվող ցուցմունքից հետո են Առուշ Առուշանյանին կալանավորել. Աննա Գրիգորյան

Հոկտեմբեր 06,2021 13:46

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել Գորիսի ու Քաջարանի կալանավորված քաղաքապետերին. այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Նա մանրամասնեց, որ վերջին անգամ տեսակցելու հնարավորություն են ունեցել Մխիթար Զաքարյանին ու Արթուր Սարգսյանին: Առուշ Առուշանյանի ու Մանվել Փարամազյանի համար տեսակցություններն արգելված են: Աննա Գրիգորյանը դժվարացավ մեկնաբանել, թե ինչո՞ւ են նրանց համար արգելված տեսակցությունները. «Փաստ է, որ մենք երկար ժամանակ չենք կարողացել տեսնել նրանց»:

Անդրադառնալով Գորիսի քաղաքապետի ընտրություններին Առուշ Առուշանյանի մասնակցությանը, Աննա Գրիգորյանը հույս հայտնեց, որ գորիսեցիները ճիշտ ընտրություն կկատարեն։

Ընդդիմադիր պատգամավորը կասկածից վեր է համարում այն, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. «Այո, դա հստակ քաղաքական հետապնդում է, նա այս պահին կալանքի տակ է, որովհետև Քարահունջի գյուղապետը մի քանի փոփոխվող ցուցմունք է գրում ու վերջին ցուցմունքը գրելուց հետո կալանավորում են Առուշանյանին, բաց են թողնում տվյալ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանին։ Այստեղ հստակ կապը կա»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031