Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում աշխատելն ինձ համար իրապես պատիվ և արտոնություն է». ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերը հանձնեց Արարատ Միրզոյանին

Հոկտեմբեր 06,2021 12:46

Երևան, 6 հոկտեմբերի 2021թ․ – Այսօր, տկն․ Նատիա Նացվլիշվիլին, որպես Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ, իր հավատարմագրերը հանձնեց ԱԳՆ ՀՀ արտաքին գործերի նախարար պրն․ Արարատ Միրզոյանին։

Տկն․ Նացվլիշվիլին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պարտականությունները ստանձնել էր 2021թ․ սեպտեմբերի 22-ին։

«Հայաստանում աշխատելն ինձ համար իրապես պատիվ և արտոնություն է: ՄԱԶԾ-ն ամուր գործընկերային հարաբերություններ ունի ՀՀ կառավարության և հայ ժողովրդի հետ: Ինչպես և անցած 28 տարիների ընթացքում, մենք այստեղ ենք՝ աջակցելու մարդկանց, առաջին հերթին ամենախոցելիներին, ինչպիսիք են կանայք և երիտասարդները, գործազուրկները, գյուղական և քաղաքային աղքատները, տարեցներն ու հաշմանդամները»,- ասում է նորանշանակ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը:

Մինչև Հայաստան ժամանելը, տկն․ Նացվլիշվիլին եղել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը ՄԱԶԾ Թուրքմենստանի գրասենյակում։ Նա ամրապնդել է ՄԱԶԾ-ի դիրքը, որպես կառավարության և զարգացման այլ գործակալությունների համար նախընտրելի գործընկեր, ինչպես նաև նպաստել է գրասենյակի պորտֆելի կրկնապատկմանը՝ ինչպես ծավալի, այնպես էլ բազմազանության առումով։

Մինչ այդ Նատիա Նացվլիշվիլին աշխատել է ՄԱԶԾ Վրաստանի գրասենյակում որպես մշտական ներկայացուցչի օգնական, ծրագրերի ղեկավար, ինչպես նաև կառավարման թիմի ղեկավար (2017-2018թթ․)։

Նախքան ՄԱԶԾ-ին միանալը, տկն․ Նատիա Նացվլիշվիլին աշխատել է որպես տնտեսագետ Արժույթի միջազգային հիմնադրամի Թբիլիսիի գրասենյակում, ԵԱՀԿ Վրաստանի առաքելությունում և Վրաստանի ազգային բանկում։ Նա ունի հարուստ ակադեմիական փորձ՝ 2002-2010թթ․ դասավանդել է Վրաստանի տարբեր առաջատար համալսարաններում:

Տկն․ Նատիա Նացվլիշվիլին ավարտել է Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցը հանրային քաղաքականության մագիստրոսի կոչմամբ (2002թ․), ինչպես նաև Թբիլիսիի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը՝ մագիստրոսի կոչմամբ (2000թ․)։

ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (UNDP)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031