Լրահոս
Օրվա լրահոսը

Վիեննայում փակ քննարկմանը հայկական կողմի տեսակետները մեր կողմից լիարժեք ներկայացվել և պաշտպանվել են, համարժեք արձագանքվել է ադրբեջանական կողմի փաստարկներին. Էդմոն Մարուքյան

Հոկտեմբեր 06,2021 11:52

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը

Վիեննայում մասնակցեցի ավստրիական ուղեղային կենտրոններից մեկի կողմից կազմակերպված` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված փակ քննարկմանը:

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել եմ ես և ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանն ու Կարեն Ավագյանը: Ադրբեջանական կողմից ներկա էին երեք պատգամավորներ և ադրբեջանական վերլուծական կենտրոնի ներկայացուցիչներ:

Ի դեպ, քննարկմանը մասնակցում էին նաև ԵԱՀԿ, ԵՄ ներկայացուցիչներ, դեսպաններ, Ավստրիայի ՊՆ, ԱԳՆ և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

Քննարկումն անցավ «Չաթմ Հաուս (Chatham House)» կանոններով, և բնականաբար, մանրամասներ հայտնել չեմ կարող: Սակայն կարող եք վստահ լինել, որ հայկական կողմի տեսակետները մեր կողմից լիարժեք ներկայացվել և պաշտպանվել են, ինչպես նաև համարժեք արձագանքվել է դիմացի կողմի փաստարկներին։

Արտաքին աշխարհում մեր ազգային պետական շահերից բխող մոտեցումները հնարավոր է և անհրաժեշտ է պաշտպանել։ Անկախ ներկայիս ռազմական ուժերի դասավորությունից՝ մեր դիվանագիտական, վերլուծական, մտավոր ներուժը մրցունակ է և մարտունակ։

Մեզ հասանելի բոլոր միջազգային հարթակներն օգտագործել և օգտագործելու ենք մեր շահերն առաջ մղելու համար:

Շատ գործ ունենք անելու և անելու ենք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031