Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին «մեծ հիմարություն» է անվանել Արցախում իսրայելցի զինվորականների ներկայության մասին տեղեկությունները:
«Ես կարծում եմ, որ դա մեծ հիմարություն է, քանի որ եթե մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղ շրջանի մասին, այնտեղ կան և՛ ռուսներ, և՛ թուրքեր (զինվորականներ-խմբ.): Այնպես որ, ես կարծում եմ, որ երբ նրանք ինչ-որ ֆանտազիաներ ունեն, կարող են ասել, որ գուցե Մարսից եկածնե՞ր էլ այնտեղ կան»,- ասել է դեսպանը լրագրողներին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ