Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ դեպի Նախիջևան օդային ուղևորափոխադրումներ կատարելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերության հաղորդագրությունը:
««Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթներ կատարելու համար հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը: Այդ քայլը ցույց է տալիս Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը ապաշրջափակել տարածքային տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում, ինչի բխում է սահմանային բոլոր երկրների շահերից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում է, որ Բաքու-Նախիջևան-Բաքու» չվերթի փոփոխությունը կհանգեցնի այդ ուղղությամբ թռիչքի ժամանակահատվածի կրճատմանը, ինչպես նաև վառելիքի կրճատմանը:
«Այդպիսով, այսուհետ AZAL-ն այդ չվերթն իրականացելիս կարող է օգտագործել առկա բոլոր օդային միջանցքները, այդ թվում նրանք, որոնք անցնում են Հայաստանի և Իրանի տարածքներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ