Քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը:
Դատարանի դահլիճում է ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Նա այս պահին դատարանի դահլիճում հարցաքննվում է: Արսեն Թորոսյանը գործով ունի վկայի կարգավիճակ:
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը նպաստել էր իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ