Նիկոլ Փաշինյանի կողմնորոշման մասին վեճերը շարունակվում են՝ արեւմտամե՞տ է ՀՀ վարչապետը, թե՞ ռուսամետ: Վերջին շրջանի նրա քայլերը, այցերը տարբեր մայրաքաղաքներ կրկին նորոգել են այս խոսակցությունները, ինչպես նաեւ մեկնաբանությունները, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն Արեւմուտք-Արեւելք հետաքրքրությունների ու շահերի բախման ծիրում լարախաղացի նման է իրեն պահում։ Այս թեմայով զրուցել ենք վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ։
– Վիլնյուս, Թբիլիսի եւ Մոսկվա ուղղություններ. ի՞նչ է անում կամ փորձում անել Նիկոլ Փաշինյանը։
– Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մեջ որեւէ տրամաբանություն գտնելը դժվար է, ինչպես նաեւ ցանկացած այլ գործունեության։ Այս դեպքում ակնհայտ է․ Վրաստան այցը հասկանալի էր, որովհետեւ Վրաստանը փորձում է հայ-թուրք-ադրբեջանական այդ բանակցություններում ինչ-որ հարթակ ձեւավորել։ Լիտվա եւ ՌԴ, մերձբալթյան երկրներն ավանդաբար համակարգում են հետխորհրդային տարածքի երկրների` դեպի Արեւմուտք ուղղվածությունը, ես չգիտեմ՝ դրա հետ կապ ուներ, թե ոչ այդ այցը, իսկ Ռուսաստանի այցն ակնհայտ է, որ ռուսական կողմի նախաձեռնությունն էր, որովհետեւ այնտեղ հստակ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, թե ինչ են ուզում Հայաստանի իշխանությունները: Որովհետեւ մենք ականատես ենք լինում, որ ամեն կերպ արագացնում են ՀՀ իշխանությունների որոշումները։ Նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք վերջնական պայմանագրի, խաղաղության, միջանցքների հարց են բարձրացնում։
Ակնհայտ է այդ շտապողականությունը, ակնհայտ է, որ Հայաստանի շուրջ գործընթացներ են տեղի ունենում, եւ ակնհայտ է, որ բոլորն ուզում են, որ Հայաստանը լինի կանխատեսելի։ ՌԴ-ն նաեւ փորձում է հասկանալ, թե ինչպես է իրեն պահելու ՀՀ-ն։
Կարդացեք նաև
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Արմեն Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից