Հայաստանի էլցանցերի «Տաթև» մասնաճյուղի ավագ ճարտարագետ Արմեն Գալստյանը, Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 2-ին դիմել է ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղի վարչական տարածքում ռուս սահմանապահ զորքերի համար կառուցվող զորամասի կացարաններից մեկի էլեկտրաէներգիայի սնուցման սենյակից գողացել են մոտ 310 մ պղնձյա մալուխ։
Ենթադրվում է, որ գողությունը կատարվել է հոկտեմբերի 1-ի ժամը 20.30-ի սահմաններից մինչեւ հոկտեմբերի 2-ը, ժամը 8.30։
Գողություն կատարող անձը կամ անձինք օգտվել են այն հանգամանքից, որ սենյակի դուռը բաց է եղել։
Արդյունքում, ռուսական «Բաստիոն» ՍՊԸ-ին պատճառվել է նյութական վնաս։ Վնասի չափը և հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ