«Ամերիկայի ձայն». Facebook- ի հավելվածների փաթեթը, ներառյալ լուսանկարների փոխանակման Instagram-ը եւ արագ հաղորդակցության WhatsApp հարթակը խափանվել էին միլիոնավոր օգտատերերի համար:
Akamai Technologies ընկերության նմանատիպ խափանումներ էին հուլիս ամսին գրանցվել բազմաթիվ այլ կայքերում:
Downdetector-ը, որը գրանցում է խափանումները, տեղեկացնում է, որ այդ օրն աշխարհում արձանագրվել է ցանցերի մոտ 11 միլիոն խնդիր, ինչ ամենաբարձր ցուցանիշն է անցած բոլոր ժամանակներում:
Մի քանի միլիարդ մարդ ամբողջ աշխարհում մնացել էր առանց սոցիալական լրատվության: Աշխարհում մեծ թվով ձեռնարկություններ ու բիզնեսներ, որոնք իրենց հաճախորդների հետ կապը հաստատում են սոցիալական մեդիայի միջոցով, կրել են հսկայական կորուստներ, ստացել անսպասելի ֆինանսական հարված:
Ինքը` «Facebook»-ի հիմնադիր Մարք Զուքերբերգը կորցրել է մոտավորապես 6 միլիարդ դոլար:
Զուքերբերգը երեքշաբթի օրը ներողություն է խնդրել սոցիալական ցանցերի վեցժամյա ընդհատումների համար: Facebook- ում կատարած գրառմամբ նա տեղեկացրել է, որ սոցիալական մեդիա հարթակները վերադառնում են իրենց բնականոն հուն: