Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանի ուշագրավ ելույթը. «Այդ մարդը պետբյուջեի միջոցները անխնա բաշխում է յուրայիններին. ԱԱԾ-ում 21 մլն դոլար աշխատավարձ են ստացել»

Հոկտեմբեր 05,2021 20:50

«Թվերը դաժան բաներ են եւ խելացի: Շատ շատերից խելացի: Թվային դրոշմը չի մաքրվում»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին այսպես սկսեց իր խոսքը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նա անդրադարձավ 1000 խոշոր հարկ վճարողների ՝ հունվար-հունիս ամիսների ցանկին, որտեղ մեծաթիվ են պետական կառավարական մարմինները, այն էլ՝ բարձր հորիզոնականներում. «1000 խոշորների ցանկում 40-րդը ԱԱԾ-ն է, 41-րդը՝ Պետական եկամուտների կոմիտեն է, 79-ը՝ դատական դեպարտամենտը, վարչապետի աշխատակազմը 102-րդն է, ոստիկանությունը՝ 151-ը, ոստիկանության զորքերը՝ 158-ը, ճանապարհային ոստիկանությունը՝ 164-ը, դատախազությունը՝ 182-, ՊՊԾ՝ն 331: Կարեւոր բան՝ պետական կառավարման մարմինների վճարածը 95-99 տոկոսով միայն եկամտահարկն է, ինչը բարձր աշխատավարձ եւ մեծ թվակազմ է վկայում: ԱԱԾ-ն վճարել է մոտ 2 մլրդ դրամ եկամտահարկ, այսինքն, այդ մարմինը մոտ 10 մլրդ դրամ կամ 21 մլն դոլար աշխատավարձ: Մինչեւ 2019 թիվը ԱԱԾ-ն չի եղել խոշոր հարկ վճարողների ցանկում: Հայտնվել է 2020-ից: Փաստորեն, ԱԱԾ-ն խոշոր հարկ վճարող է դարձել այդ մարդու իշխանության գալուց հետո: Այն այդ մարդու իշխանությունը պահելու հենարանն է, մյուս ուժային կառույցի հետ: Պատվաբեր գործ չէ: Եթե մյուս խոշորները այս ցանկում հայտնվում են եկամտահարկից բացի շահութահարկ, ԱԱՀ, ակցիզային հարկ վճարելու համախմբված ցուցանիշով, ապա պետական մարմինները բարձր դիրքեր են զբաղեցնում միայն եկամտահարկով: ԱԱԾ-ի վճարած միայն եկամտահարկն ավելի շատ է, քան Երեւանի կոնյակի գործարանի բոլոր հարկերը միասին: ԱԱԾ-ն 40-րդ տեղում է, Կոնյակի գործարանը՝ 60-րդ, Վիվարոն՝ 279-րդ»:

Աղվան Վարդանյանը նշեց, որ ոստիկանության աշխատավարձերը կտրուկ բարձրացել են պատերազմից հետո, այս ցանկում առաջին անգամ հայտնվել է վարչապետի աշխատակազմը. «Թվային դաժան փաստ է. այդ մարդը պետբյուջեի միջոցները անխնա բաշխում է յուրայիններին, իր անձնական անվտանգությունը պահող մարմիններին: Նախկինում կարծեմ ուրիշ բան էր խոստանում»: Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ այս թվերը ցուցիչ են եւ խարան են. «ԱԱԾ-ով, ՊՊԾ-ով, ոստիկանությունով այդ թվերից չեք ազատվելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031