Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյանը հորդորում է ապահովել Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Ջալալ Հարությունյանի անվտանգությունը

Հոկտեմբեր 05,2021 20:15

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խոսեց պատերազմի հետեւանքների ու այն մասին, թե ինչպես են իշխանությունները մեղադրում բոլորին՝ զինվորին, կամավորականին, հրամանատարին, բացի գիտակցելուց Նիկոլ Փաշինյանի մեղքը. «Սխալվում, կամ դիտմամբ մոլորեցնում են բոլոր այն մարդիկ, ովքեր պնդում են, որ այս պատերազմը կանխելու կամ կանգնեցնելու հնարավորություն չի եղել: Պատերազմի մեկնարկը տրվել էր 2018-ին՝ հայտնի իրադարձություններից հետո: Դրան նպաստեց իշխանության նախաձեռնությամբ մեկնարկած Հայաստանի զինվորական նախապատրաստության եւ ռազմական ներուժի գլխատման արշավը, երկրի կենսունակ ուժերի, դեմքերի մեկուսացումը, հասարակական խորը պառակտումները եւ ժողովրդին խաղաղության, ոչ թե պատերազմի նախապատրաստելը»:

Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իշխանությանը խանգարող մարդիկ դեռ ամբողջությամբ մեկուսացված չեն. «ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի եւ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի անվտանգությունը պետք է լիարժեքորեն ապահովվի: Ինձ համար կարեւոր չէ, թե իշխանությունը պարտության պատասխանատվությունն ում վրա է փորձում գցել, ինձ համար կարեւոր է, որ նշածս մարդկանց  անվտանգությունն ապահովված լինի, որովհետեւ իշխանությունը վաղ թե ուշ փոխվելու է, հասարակությունը պետք է հնարավորություն ունենա այս մարդկանցից լսելու իրականությունը, ինչուների պատասխանը, ինչն այսօր այս իշխանության պարագայում գրեթե բացառելի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031