Ըստ Aravot.am-ի տեղեկությունների՝ ոստիկանության Արարատի մարզային վարչությունից ստացվել է Հայկ Բ.-ի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված գրառման տեսապատճենը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Հայկ Բ.-ն հայտնել է, որ իր ֆեյսբուքյան էջից «ԼայֆՆյուզ.ամ» կայքում հրապարակված՝ «Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել» վերտառությամբ հոդվածի տակ կատարել է գրառում. «Օրն առանց քֆուրի չեմ կարողանում սկսել, էդ 7.000.000 դոլարն ուղղեիր սպառազինությանը» բովանդակությամբ և վիրավորական բառ գրառել:
Արարատի մարզի դատախազի տեղակալից ստացվել է բանավոր ցուցում՝ ՀՀ քր. օր.137,1 հոդվածի հատկանիշներով նախապատրաստել նյութեր և ընթացքը լուծել ՀՀ քր. դատ օր. 180-81 հոդվածների կարգով: