«1990-ական թվականներին մենք Գորիս-Կապան ճանապարհի վրա տվել ենք բազմաթիվ զոհեր, հակառակորդի բոլոր հենակետերը ոչնչացվել են, բայց այսօր ունենք այլ իրողություն եւ պետք է շարժվենք՝ այդ իրողությունը հաշվի առնելով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ եթե դասեր չքաղենք մեր պարտությունից եւ չկառուցենք մեր օրակարգն այնպես, որ կարողանանք այդ ճանապարհով անվտանգ անցնել, բնականաբար, անընդհատ խոսելու ենք այդ վտանգների մասին:
«Մեր ժողովրդին շատ ասացինք, որ հեսա գնում ենք Բաքու՝ չայ խմենք, շատ ասացինք, որ աշխարհի ամենամարտունակ բանակն ենք։ Մենք ամեն ինչ արեցինք, որ աշխարհի ամենամարտունակ բանակը լինի այդպիսին»,- հավելեց իշխանական պատգամավորը՝ խոսելով Գորիս-Կապան ճանապարհի անվտանգության մասին:
Անդրանիկ Քոչարյանը չմեկնաբանեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե պատերազմը սկսվեց գործող իշխանության տապալած բանակցությունների արդյունքում եւ ավարտվեց պայմանավորվածությամբ. «Եթե ինքը գործարքի մասին գիտի, ոչ մեկն իրեն չի խանգարում հայտնել նախաքննական մարմնին»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ