Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը պարգեւավճարների հարցով դիմել է ՍԴ. Արամ Վարդեւանյան

Հոկտեմբեր 05,2021 17:08

«Այսօր ՍԴ է մուտքագրվելու թվով 7-րդ դիմումը, որը կրկին մշակվեց մեր կողմից, վերաբերելու է 250 հազար դրամները պատգամավորներին փաստացի՝ որպես աշխատավարձ տրամադրելուն, որի իրավաչափ նպատակը սոցիալ-տնտեսական այս բարդ պայմաններում առհասարակ հասկանալի չէ եւ ընդունելի էլ չէ: Երկրորդ հանգամանքը, պարգեւատրման համակարգն է: Պարգեւատրման համակարգը վիճարկվելու է, ըստ էության ամբողջությամբ, բայց այն մասով, որը վերաբերում է քաղաքական պաշտոնյաներին՝ այսինքն՝ հանրապետության նախագահ, վարչապետ, նախարարներ, նախարարի տեղակալներ, պատգամավորներ, բոլորի մասով՝ պարգեւատրման ինստիտուտը վիճարկվում է, որովհետեւ մենք այստեղ չենք տեսնում, որ կարող է լինել իրավաչափ բնույթի գործողություն: Պարգեւատրումը տրամադրվում է կատարողականի համար, պատգամավորներին ինչի՞ համար են տալիս»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդեւանյանը:

Նա ասաց, որ ՍԴ-ին միջնորդել են՝ 250-հազարականների մասով, գործողությունը կասեցնել: Իսկ մինչ այդ, ընդդիմադիրներն առաջիկայում նաեւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան՝ մինչեւ ՍԴ որոշումները փորձելով նաեւ այդ ճանապարհով հարցին լուծում տալ:

Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց, որ իրենց խմբակցությանը տրված պարգեւատրումը` շուրջ 11 միլիոն դրամ, տրվել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին ամբողջությամբ. «Նպատակահարմարությունը՝ պետական բյուջե փոխանցելու, չի եղել մի պարզ պատճառով. փոխանցենք, էլի պարգեւատրում տա՞ն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031