«Տեռորի միջավայրն ակնհայտ էր, իհարկե։ Դա ակնհայտ էր նաեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Մուրճ ցուցադրելիս ասում էին նաեւ, որ այդ մուրճը պետք է նաեւ տան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխին։ Հիմա, երևի, տվել են գլխին, թե ինչ են արել, դժվարանում եմ ասել։ Որեւէ կազմակերպության մասին խոսել նման բառապաշարով, տնտեսական ներդրումների համար շահավետ պայմաններ չի ստեղծում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդեւանյանն՝ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը կառավարությանն անցնելու գործարքին։
Ըստ նրա, կառավարությունը, փաստացի, «փայ մտավ» Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ամենախոշոր կազմակերպության մեջ։
«Այս դեպքը արտաքին խաղացողների համար բիզնես միջավայրի տեսանկյունից դրական ազդակ չէ։ Եթե դու ազդակ ես տալիս, որ պետությունը փայ է ուզում կազմակերպությունում, դրանից որեւէ դրական ազդակ չի կարող լինել»,- ասաց նա:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ