Ադրբեջանի իշխանությունները որոշել են փակել շիայական Հուսեյնիա մզկիթը, որտեղ տեղակայված էր Իրանի այաթոլլա Ալի Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը: Մզկիթը փակելու պաշտոնական պատճառը համավարակային իրավիճակն է:
Ադրբեջանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էհսան Զահիդովը հայտնել է, թե իրավիճակի վերլուծությունը ցույց է տվել, որ այդ մզկիթը վերջին շրջանում հանդիսանում է վայր, որտեղից տարածվում է կորոնավիրուսը: Հենց այդ պատճառով էլ մզկիթի գործունեությունը դադարեցվել է, և այնտեղ համաճարակային միջոցներ են ձեռնարկվում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ